Օրացույց

Մխիթար Սեբաստացի »  կրթահամալիր
Նախակրթարանների 2020-2021թ ուստարվա գործունեության
ՕՐԱՑՈՒՅՑ
 


Յուրաքանչյուր ամսվա սկզբին տեղի է ունենում դաստիարակների հավաք -սեմինար, որտեղ միասնական, ըստ ուսումնական օրացույցի, քննարկում ենք մեկ ամսվա աշխատանքային գործունեությունը, նախագծերը, 2-5 տարեկանների` խնամքի և զարգացման խմբերի հիգիենայի, սննդի, անվտանգության ճիշտ կազմակերպման նորմերը, ինչպես նաև նախադպրոցական հաստատությունների դաստիարակների վերապատրաստման ծրագիրը : 

Դաստիարակները հերթով ամեն ամիս նշանակվում են տվյալ ամսվա համակարգող, ընտրում նախագծերից որևիցե մեկը և վերածում հոդվածի( նա նաև պատասխանատու է դաստիարակների՝տվյալ ամսվա հաշվետվությունների համար)։

  • Յուրաքանչյուր ամսվա երրորդ շաբաթվա ընթացքում կրթահամալիրում տեղի են ունենում նախադպրոցական դաստիարակների վերապատրաստումներ:
  • Ամսվա վերջին շաբաթ`ծնողական ակումբ : Ծնողական ակումբ-սեմինարներն այսուհետ կվարեն ծնողները՝ նախապես հայտագրվելով և ծրագիրը ներկայացնելով։
  • Ամեն երկուշաբթի և հինգշաբթի` ժամը 13:30-14:30, դաստիարակների սեմինարներ:

Սեպտեմբեր

  • Աշնանային պարտեզ.բացօթյա խոհանոց, լողափային խաղեր
  • Սեպտեմբերի 1` ուսումնական տարվա, առաջին շրջանի մեկնարկը. 
  • Սեպտեմբերի 4՝ Կրթական շքերթ-համերգ: Տոնական պլեներ բանգլադեշի կրթական պարտեզում, պուրակներում, լանջերին, քարափներին, լողափերին…
  • Սեպտեմբերի 14-30` մարզական ստուգատես
  • Սեպտեմբերի 14-30` Անկախության տոն, բարձունքների ընտանեկան նվաճում
  • Սեպտեմբերի 14-30`  «Կոմիտասյան օրեր»:
  • Սեպտեմբերի 1- 30`«Նոր սեբաստացիներ »:
  • Սեպտեմբերի 22` Մասնաժողովի նիստ
  • Սեպտեմբերի 30` Մանկավարժական աշխատողների ժողով 
  • Սեպտեմբերի 1, 8, 15, 22, 29` Կրթական բաց համայնքի հավաք