Рубрика: Աշխատանքային նախագծեր

Մայիս ամսվա աշխատանքային նախագիծ

Նախակրթարանի օրացույց 2021-2022

Գարնանային պարտեզ

Հեղինակային կրթական ծրագրի մայիսյան հավաք

  •  Հենց տնից-նախակրթարան ճանապարհից էլ սկսում է նրանց ուսումնական գործունեությունը:  Սաներն ինքնուրույն են զգեստափոխվում: Դասավորում են աթոռները, մաքրում փոշիները, խնամում են բույսերը, ջրում և փխրեցնում են հողը: Բակում հավաքում են թափթփված աղբը, հետևում են բույսերի աճին:
  • 9:30-10:00-Ռոդարիական ուրախ մարմնամարզությանը միանում են կոմիտասյան երգն ու պարը: Դաստիարակը սանի հետ պետք է մագլցի, վազի, թռչի բարձրությունից, չոչ անի, գլուխկոնծի տա և այլն՝ խենթություներով լինելով անմիջական մասնակիցը կրթության, լինելով սաներից մեկը, ոգևորելով, երևակայելով…:
    Սաները հաճախ իրենք են շարժումները որոշում: Երբեմն մարմնամարզության ընթացքում կենդանիներ են դառնում, շարժումային տարբեր փոքրիկ ներկայացումներ են ստացվում, երբեմն ամբողջ վարժանքը պարի է վերածվում: Խաղաստեղծ միջավայր կարող է լինել նաև մեր մարմինը: Երբ նրան ավելացնենք «լույս + ստվեր= ստվերախաղբաղադրատոմսը», կստացվի իմացումի հերթական, իսկական հրճվանք: Ինչքան ուզում ես թափահարի՛ր ոտքերդ, ձեռքերդ, մարմինդ, մազերդ, ստվերային ներկայացումներ խաղա՛, կապիկություն արա՛, սավառնի՛ր, իրական ազատությունը զգա՛…:
  • 10:00-10:30Նախաճաշ
  • 10:45-12:00— Գարնանային պարտեզ` ամենօրյա զբոսանք մաքուր օդում 30 րոպե, օրվա գործունեություն
  • 12:30-13:00Ճաշ
  • 13:00-15:00- Քուն (Աստղափայլ օրորներ):
  • 15:30-16:00- Հետճաշիկ:
  • 16:00— 16:45— Զբոսանա մաքուր օդում, զատ գործունեություն, տուն ճանապարհում:

Ես կարողանում եմ… (Ես կարողանում եմ ինքնուրույն լվացվել,հագնվել,սպասքադրել և հավաքել-մաքրել): Օրվա 4 հերթապահները նախապատրաստում են նախաճաշի, ճաշի և հետճաշիկի սեղանը:

Ռոդարիական մարզախաղեր`

  • «Աղայան+Ռոդարի» նախագծի շրջանակներում կազմակերպել թատերական ներկայացումներ Աղայանի ստեղծագործություններով համեմված Ռոդարիով։
  • Ճվիկներ`…«Հարի, հարի խնոցի», «Մատնախաղ», « Ճվիկ-ճվիկ»
  • Ազգային խաղիկներ`…թաշկինակ, մուկն ու կատուն, զիլինա, գոմշակռիվ, աքլորակռիվ
  • Մարզական խաղեր՝ գլուխկոնծիների շքերթ, բարձր թռիչքներ, ինքնագլորներ

Բնագիտական գործունեություն՝

  • Մագնիսական փուչիկներ

Տեխնոլոգիա՝

  • Պատրաստում ենք «Վիճակի տիկնիկ»

Խոհանոցային գործունեություն՝

  • Սեբաստացի Դավիթի Սեբաստացի տատիկը կպատրաստի անշուաբույր գաթա

Այլընտրանքային նկարչություն՝

  • Նկարում ենք փոքր փուչիկների օգնությամբ

Ամսվա երգեր՝

Հե՜յ,իմ Նազան,իմ Նազան, Հո՜յ,Նազան, Վիճակի երգ, Արեգակ, Արե,արև արի դուս, Այ արևը

Հեքիաթ-ներկայացում՝  

Չարի վերջը

Բանաստեղծություններ՝ 

ԾԻՏԸ Հուռին գնաց բանջարի,
Բանջար չեղավ՝ խոտ եղավ,
Խոտի տակին ծիտ եղավ,
Ծըլվըլալեն դուրս թռավ։
Ծիտը թռավ գերանին,
Կանաչ խոտը բերանին։

Բզեզ
Բը~զ, բը~զ, բըզբըզան,
Բզեզն եկավ տըզտզան,
Եկավ – ընկավ թակարդը,
Նրան բռնեց չար սարդը։


Լուսին
Լուսին, լուսին, լուսին,
Լուսերես,
Ինչքան, ինչքան կլոր ես,
Լույս ես տալիս գիշերով,
Քո վառվռուն թշերով։

Մեղուն
Պզան, պզան, պզպզան,
Պստիկ մեղու տզտզան,
Դաշտ ու հովիտ կշրջես,
Բարձր սարեր կթռչես,
Սուսան, սմբուլ կխմես
Ու ոտքերով թավամազ
Փոշի առած՝ տուն կգաս։

Նախագծեր՝

Մայիս ամսվա դաստիարակների սեմինարներ`

Սեդա Գևորգյան- պարուսուցում
Մերի Սմբաթյան- լուսանկարչություն

Գործունեություններն ըստ օրերի`

Մայիսի 2֊6

  • Երաժշտական պարապմունք
  • Բակային խաղեր, զբոսանք
  • Միջավայրի խնամք
  • Բնագիտական գործունեություն
  • Ռոդարիական խաղեր

Մայիսի 9֊13

  • Երաժշտական պարապմունք
  • Բակային խաղեր, զբոսանք
  • Խոհանոցային գործունեություն
  • Այլընտրանքային նկարչություն

Մայիսի 16֊20

  • Երաժշտական պարապմունք
  • Բակային խաղեր, զբոսանք
  • Բնագիտական գործունեություն
  • Խոհանոցային գործունեություն

Մայիսի 23֊27

  • Երաժշտական պարապմունք
  • Բակային խաղեր, զբոսանք
  • Կատրաստում ենք «Վիճակի տիկնիկ»
  • Այլընտրանքային նկարչություն
  • Ռոդարիական խաղեր

Մայիսի 30֊31

  • Երաժշտական պարապմունք
  • Բակային խաղեր, զբոսանք
  • Տեխնոլոգիական աշխատանք

Автор:

Ես Մերի Սմբաթյաս ծնվել եմ 1986 թվականին Երևանում։Սովորել եմ Յավորովի անվան միջնակարգ դպրոցում։ Ազատ ժամանակ սիրում եմ զբաղվել ինքնակրթությամբ։

Оставьте комментарий